Երկրագունդը կլոր չ՛է,
Ճաշամանի է նման,
Ամանի մեջ խաշիլ է,
Բլթբլթում է միաձայն:
Ու ամեն մի պխպջակ
Աշխարհն առնում է իր տակ:

 

 

Ակսել Վարդանյան

Կենսագրություն

.
21.11.2011
Ծաղրաբանում
.
22.10.2011
Գրախոսություն
.
.
29.04.2011
Պատմվածք
29.03.2010
Պատմվածք
21.04.2010
Գրախոսություն
.
Շան բախտը
.

free counters

 

.
30.01.2012
Պահածոի առեղծվածը:


Նվիրվում է պահարանում հայտնաբետված ծիրանի կոմպոտին

Ընդհանում էր երկար մի նիստ
Այնտեղ  մութ էր ու անհանգիստ
Դրված էին պահածոներ
Ու լսվում էին անկապ ձայներ
Մեկ գոռում էին վա՛յ – վայ՛ հասի՜,
Մեկ էլ խանձված հո՛տը մսի:
Դա կուխնյաի պահարան չե՛ր,
Քարանձավ՛ էր մութ ու անստվեր
Ուր իրար կողք շարված շշե՜ր
Պահածոնե՜ր, պահածոնե՜ր:
Ամեն մեկը իր մանդաթով,
Օգտագործման տարով, թվով,
Եվ ահա մի անհայտ սրվակ,
Որը ունի լոք մի «գտակ»,
Ամուր փակված մի կափարիչ
Ու վե՛րջ,  ոչ գի՛ր,  ոչ թի՛վ, ոչի՛նչ:
Անհայտ է թե երբ է փակվել
Բաղադրությունը չի նշվել
Եվ ի՞նչ հատկություններ ունի
Որը ոչ մի սնունդ չունի
«Մարսողական համնակարգի»
Պահարանի երկրորդ շարքի
Միակ զենքը ընդեմ չարքի
Հենց նրա մետջ պիտի լինի

Ի՞նչ կա այնտեղ, ի՞նչ է պահված
Հարցերի հարց, հարցերի հարց:
Կոմպո՛տ,  ահա՛ գտնվածը,
Պահածոի առեղծվածը:

.
12/12/2011

Գազանները չեն խոնարվհում

Գազանները չեն խոնարհվում,
Նրանք տափում են:
Նրանք տափում են երբ լափում են,
Տափում են երբ պարտվում են,
Նրանք տափում են,
Խոնարհվելու բնազդ չկա՝:

.
11.04.2011
Պալատական

Այլևս ո՛չ սովետական՝
Մեծահարու՜ստ է պաշտոնյան,
Հավատացյալ ու գողական,
Լափամանը օրինական:

Այժմ ազատ են կարգերը,
Պալատական ազատություն,
Այնտեղ երջանիկ շները
Վայելում են կուշտ գոյություն:

Պալատական շնիկը սին,
Լափամանը սեղմած կրծքին,
Դունչը հառած դեպի լուսին,
Կաղկանձում է սիրո մասին:

.
19.03.2011
Աթոռը

Աթոռը հյուր էր եկել
Իսկ նստելու տեղ չկար,
Մոլորվել էր ու հե՜զ կանգնել,
Իմիջայլոց, շատ հարմար:

.
02.02.2011
Բզեզին

Ծանոթ մրմունջ է
Ծանոթ մլավոց,
Համով տրտունջ է
Առանց լաց ու կոծ:

Այնքան բարի՜ է,
Այնքան լավատես
Ու թռվռում է
Թիթեռնիկի պես:

Ու՞ր էք բցեզներ,
Թռե՜ք բուրաստան,
Բակունցը կասե՝ր,
Թե լսեր սրան:

.
23.06.2010
Դաշտամուկը

Դաշտամուկը եռանդով
Ձմռան պաշար է տեսնում,
Այս մարդուկը եռանդով
Իր ապագան է կերթում:

Ու թշերը ուռեցրած
Ապագայից է ծամում,
Նա խելոք է ու կրթված
Ինչ որ բան է քարոզում:

Նա ծամում է ու ծամում
Հանուն վզի հաստության,
Ինչ ու բան է քարոզում,
Ջաթագո՜վ է գիտության:

.
17/02/2012
Բարեկարգու՞մ թե բարեկամակարգում

 

ԻՆչպես գիտենք մեր երկրի բարեկամակարգումը ուղիղ կերպով կապված է այն հանգամանքից, թե ինչքանով են գործարարի բարեկամները ընդգրկված իշխանական կառույցներում: Ամենաազատ երկրում նման երևույթները վաղուց արդեն օրինականացրել են իսկ այն երկրներում որտեղ չեն օրինականացվել, այդ երկրներում դա համարվում է հանցագործություն, իսկ այն երկրներում որտեղ ոչ օրինականացված է ոչ էլ հանցագործություն է համարվում, այդ երևույթը ինչպես որ հարմար է իշխանավորներին այնպես էլ անվանում են, մեր մոտ անվանում են բարեկարգում, ընդհամենը երեք տառ են կրճատել ու բարեկամակարգումը դարձել է բարեկարգում, թերևս դա խոսքի ազատության դրսեվորում է: Զարգացած երկրներում բարեկամակարգման անունը դրել են լոբինգ, ճիշտ է մի քիչ տարբեր բաներ են, լոբինգը ու բարեկամակարգումը, բայց նույն նպատակն են հետապնդում և գործում են նույն կերպով, այն է, ծանոթբարեկամության միջոցով առաջ բոթել սեփական շահերին համապատասխանող որևէ հարց:Եվ երբ նրանք այդ հարցը լուծում են, սկսում են շատ արագ հարստանալ, բայց մևնույն ժամանակ բարեկամները շատ դանդաղ են սկսում բազմանալ, ցավոք սրտի քոքերը դեռ չի կտրվել ու հենց այսօր, մեր երկրում ակտիվ կերպով զբաղված են բարեկամակարգումով:
Եվ այսպես կարելի է ասել, որ չնայած բարեկամները ունեն քչանալու տենդենցներ, բայց այնուամենայնիվ բարեկամակարգումը այսօր հանդիսանում է իշխանությունների հիմնական գործելաձևը բոլո՛ր հարցերում, բայց երբեմն, հատկապես արտաքին քաղաքականության մեջ, այնքան էլ բարեկամակարգում չի ստացվում: Օրինակ երեկ կարդացի մեր կառավարության բաց նամակը Օբամային: Օբամային ասում են ինչու՞ էս մեր փայ օգնույունը քչացրել, ախր մենք իրար հետ լավ ենք է՛: Չեն հասկանում, որ բարեկամ է պետք ունենալ, մի՞թե Օբամայի բարեկամներից ոչ մեկը Հայ փեսա չունի, մենք հո լավ գիտենք թե փեսեքը ինչ վստահելի ու կարևոր գործեր են անում: Բա մեր ամերիկյան զիլ լոբինգը՞, չնա՛յած նրանք հիմնականում ամերիկայի նախագահին լոգոպետական ծառայություն են մատուցում բայց եթե իմանային հո՛ կարող էին մի քիչ էլ հաշվապահություն սովորեցնել: Անկասկած Օբաման մեր ամերիկյան զիլ լոբինգից թաքուն է արել էդ գործը, այլապես մեր լոբինգիստները թե իմացել էին ի՛նչ է, ինչ է՞, եսիմ, դե մի բան կմտածեին էլի, օրինակ կվերցնեին ու են դերձակի նման մի հատ դուրեկան ծաղրանկար կնկարեին Օբամայի ու Պուտինի մասին, http://news.am/arm/news/92437.html Պուտինին ավելի վախենալու կնկարեին իսկ Օբամային շատ սիրուն, որ Օբամայի դուրը գար, ի՞նչ է եղել որ, էդ հանրաճանաչ դերձակի չափ է՛լ չքան մեր լոբինգիստները, Կամ դուք էլ Զյուգանովին նկարեք, առանց մուրճ ու մանգաղի, ավելիճիշտ մենակ մանգաղով, չէ՛ ավելի լավ է գերանդին ուսին, մի կարգին, թափով գերանդիով, էլ չեմ ասում, որ դերձակը Օբամային էդքան էլ սիրուն չեր նկարել, չէ այսինքն շատ էլ սիրուն էր, ուղղակի Օբաման մի քիչ Ձյունանուշիկին էր նման, իսկ Օբամայի գլխավերևում նկարած գեղեցիկ կանացի դեմքը չհասկացա ինչի համար էր, երևի Օբամայի նախնիները այդպիսիներին զոհաբերել են ընտրություններում հաղթելու համար, չգիտեմ, ամեն ինչ հնարավոր է, բայց չեմ հասկանում ինչու էր դա կոչվում Օբամայի ծաղրանկար, մի՞թե եթե հաճելի նկարին նայելիս ժպիտ է առաջանում դա ծաղրանկար է, նորից եսիմ, էդ ամերիկացիներին ո՞վ է հասկանում: Ուղղակի ես զարմանում եմ մեր իշխանությունների անճարության վրա, այ մարդ դոլար է պե՞տք, տպե՛ք, ամերիկան ո՞նց է տպում, երբ ինչքան ուզենում են տպում են, է դուք էլ տպեք, ախր եթե լավ մտածենք ամերիկան համայն մարդկությանը ենքան փող է պարտք, որ եթե բոլոր պետությունները ըստ իրենց պահանջի սկսեն դոլար տպել, մի հարյուր տարի պետք է որ ամերիկայի արտաքին պարտքը փակվի, էդ կանաչ թուղթը ի՞նչ է որ Օբամայից էս ուզում, պետք է՛, ինքդ տպի, ամենավորակով դոլարները երևանցի Դոլար Վալոդն է տպում, իրավական առումով ոչ մի տարբերություն չկա ամերիկայի տպած դոլարի ու դոլար Վալոդի տպած դոլարի միջև: Եթե ամերիկացի զինվորական հանցագործներին ոչ ոք իրավունք չունի դատելու ապա դա չի նշանակում, որ տնտեսական հանցագործությունները նույնպես ամերիկացիների մենաշնորհն է, ինչքան որ պետք է տպեք, ու եթե պետք է դուք ամերիկային օգնեք: Վալոդին ասեք թող մի դաստա հարյուրմեկ դոլարանոց տպի Օբամայի նկարով ու որպես Օգնություն ուղարկեք Օբամային ընտրապայքարի, պայքայի ու պայքարի ընթայքում լոբինգով հաղթելու համար: Վայ շեղվեցինք, բարեկամակարգումից էինք խոսում:
Օրերս մամուլում կարդացի, որ բոլոր հիվանդությունները, ներառյալ հոգեկան հիվանդությունները, տարածվում են վարագման ճանապարհով, գիտնականները հայտնաբերել են հոգեկան հիվանդություն առաջացնող վիրուսը... հիմա մտածում եմ էս բարեկամակարգման վիրուսը տեսնես որտեղից է ընկել մեր երկրի մեջը, չէ ամերիկայից չե, էդ վիրուսը մեր մոտ շատ վաղուց է, այն ժամանակները դեռ դոլար չէին տպում, փողը իսկսկան փող էր բայց բարեկամակարգման վիրուսը արդեն կար, չէ սա իմ գործը չէ, սա պատմաբան Արտակ Մովսեսյանի գծով է: Ինչ մնում է այսօր նոր թափ ստացած բարեկամակարգմանը, ապա ոչ պատմաբան է պետք լինել ոչ էլ իրավաբան, ամեն ինչ մեր աչքի առաջն է, մի քաղաքապետը բոլոր բուտկեքը հանում է, որ Երևանը Բուռնաշի շուկայից որոշ բանով տարբերվի իսկ նրան հաջորդողը էդ բուտկեքը նորից հետ է դնում ու են էլ որտե՞ղ, դե պարզ է, էլ որտեղ պիտի լինի, Մաշտոց ունենք, Մաշտոց եմ ասել է՜, նրա արձանը ամենաթանգանոց մաշնա քշող տերտերի դեմքով են քանդակում, իսկ եթե փողոտ օլիգարխի սիրտը շահել է պետք, Մաշտոցի մեդալ են տալիս, ոմանց հենց ընենց են տալիս, փեշքյաշ, իսկ ով որ հանկարծ համարձակվի «դասական» առևտրաՏՈՇԿԵՔԸ վերացնել, այդ ՏՈՇԿԵՔԸ կդնեն Մաշտոցի պուրակում ու անունը կդնեն բարեկարգում, իհարկ է նկատի ունենալով բարեկամակարգումը, դե հո բոլորս էլ մարդ ենք, հասկանում ենք էդ ամեն ինչը ոնց է արվում, անպայաման բարեկամակարգու՞մ պիտի ասենք, ասեք բարեկարգում պրծնի գնա, քաղաքի խորՐԴԻԿարանում որոշել են որ առանց առևտրականների կրփակների Մաշտոցի այգին բարեկարգված չէ ու որոշել են բարեկամակարգել:
Եթե ոմանց ծաղրում են ծաղրանկարով, կամ իմ նման երկար բարակ բստրելով, մեզ ծաղրում են գործով, այո՛, Մաշտոցի պուրակում չարչիանոց բացելը ազգի հանդեպ ծաղրանք է:

Ակսել Վարդանյան

.
.
Կայքի նյութերը արտատպելիս, Խնդրում եմ հղում կատարել http//akselv.com - ին :

HTML Hit TrackerCircle.Am: Rating and Statistics for Armenian Web ResourcesÐåéòèíã@Mail.ru.

.